Առաջին նախագահի բացակայությունը պետական խայտառակություն կլինի

Առաջին նախագահի բացակայությունը պետական խայտառակություն կլինի
Սա միակ դեպքն է, երբ կարելի է Հայաստանի անկախ հանրապետության երեք նախագահներին տեսնել կողք-կողքի: Եվ դրա համար մենք պարտական ենք Հայաստանի պատմության թանգարանում անկախության 20-ամյակի առթիվ ներկայացված «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» խորագրով ցուցադրությանը, որը երեկ դիտել է Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք այս պաստառը չի հուշելու, որ անկախության մոտալուտ տոնակատարություններին պարտադիր է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Եվ նրա բացակայությունը պարզապես պետական խայտառակություն կլինի: