Մարտական դրություն էր

Մարտական դրություն էր
Ուրբաթ օրը առավոտից Բուզանդի 1/3 հասցեում, այն շենքում, որտեղ գտնվում է մեր խմբագրությունը, մարտական դրություն էր հայտարարված: Ողջ տարածքը շրջափակել էին ոստիկանները: Շենքը մաքրել-լպստել էին: Ժամանել էին Երեւանի ներկա եւ նախկին քաղաքապետները՝ Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը: Այստեղ էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, տարբեր կալիբրի ՀՀԿ-ականներ: Մի քանի ժամ անց ժամանեց Սերժ Սարգսյանը, որը, պարզվեց, եկել է՝ մասնակցելու ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների ժողովին, որը նրան, Գագիկ Բեգլարյանին եւ Հասմիկ Վարդանյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Իսկը ԽՄԿԿ կուսհամագումարների սկզբունքով: