Գլխավոր խմբագիրը փոխվել է

Գլխավոր խմբագիրը փոխվել է
Մենք տեղեկացանք, որ սպասվում է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի փոփոխություն. Սամվել Կոսյանին կփոխարինի Կարինե Խոդիկյանը, որն արդեն մեկ անգամ, մինչեւ մշակույթի փոխնախարար նշանակվելը, եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր եւ արժանացել գրողների գոհունակությանը: «Ընդամենը առաջարկ է եղել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի կողմից, բայց ես դեռ չեմ տվել իմ համաձայնությունը: Ես իմ պայմաններն եմ առաջարկելու, որ դեռ պետք է քննարկենք: Մի քիչ շուտ է իմ՝ խմբագիր լինելու մասին խոսելը»,- տեղեկացրեց Կարինե Խոդիկյանը: