Հունվարի 26-ին` ժամը 19-ին

Հունվարի 26-ին` ժամը 19-ին
Հունվարի 26-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):



Մենակատար`Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչ 



2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոման Սիմովիչը արժանացել է առաջին մրցանակին: Որպես լավագույն կատարում` նրան նաև լրացուցիչ շնորհվեց տասներկու հատուկ մրցանակ: Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևատրումների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:



Համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի անդրանիկ` “Music is the answer” ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է “SONY-DADC” ձայնագրման ստուդիայի կողմից:



Ծրագրում`



Կարեն ԱՆԱՆՅԱՆ   Լեգենդ լարային նվագախմբի համար



Պրեմիերա, ստեղծագործությունը նվիրվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին



Էրիկ  Վոլֆգանգ ԿՈՐՆԳՈԼԴ   Ջութակի կոնցերտ



Մենակատար   Ռոման Սիմովիչ (ջութակ)



Հայաստանյան   պրեմիերա



Էռնեստ  ՇՈՍՈՆ   Սիմֆոնիա



Հայաստանյան   պրեմիերա



Դիրիժոր Սերգեյ Սմբատյան



Տեղեկությունների համար զանգահարել 060 511171;  077575520: