Մանուկ Վարդանյանը չի շտապում կրկին անդամագրվել ՕԵԿ-ին

Մանուկ Վարդանյանը չի շտապում կրկին անդամագրվել ՕԵԿ-ին
«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջերս հայտարարեց իր տարածքային կառույցների լուծարման եւ կուսակցության վերակազմավորման մասին, ինչը նշանակում է, որ ՕԵԿ-ում նոր անդամագրում է սկսվել: Երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է ՕԵԿ անդամ, կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից՝ արդեն անդամագրվե՞լ է կուսակցությանը: Վարդանյանը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, թե չի ցանկանում այդ թեմայով խոսել: Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ն որոշել է կապի եւ տրանսպորտի նախարարությունը վերցնել ՕԵԿ տնօրինությունից: Մանավանդ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կոնտեքստում այս նախարարությունը համարվում է ամենաեկամտաբեր եւ հեռանկարային գերատեսչություններից մեկը: