ԲՀԿ-ում «մաքրման» գործընթացը շարունակվում է

ԲՀԿ-ում «մաքրման» գործընթացը շարունակվում է
ԲՀԿ-ում «մաքրման» գործընթացը շարունակվում է. ԲՀԿ «հայրերը», կուսակցական եւ պատգամավորական ցուցակներն իրենց առջեւ դրած, գումարում-հանում են անում`  ովքեր ում վստահելին են կուսակցությունում: ԲՀԿ մամլո քարտուղարի պաշտոնը վայր դնելու մասին երեկ հայտարարած Խաչիկ Գալստյանին կուսակցություն էր բերել ռուսական «կապեր» ունեցող, ԲՀԿ-ում առանձնապես յուրային չհամարվող Գրիգոր Պետրոսյանը, որը մինչեւ վերջերս լուրջ ազդեցություն ուներ Գագիկ Ծառուկյանի վրա. նա էր «կուրացիա» անում ԲՀԿ արտաքին կապերը, հիմնականում` ռուսական ֆավորիտ երկրների եւ նրանց լիդերի հետ: Նա էր ԲՀԿ համագումարին հրավիրել Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչին: Գ. Պետրոսյանն է «կարգավորել» Չինաստանի կոմկուսի ղեկավարի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: