Արմեն Գեւորգյանը կվարի մեկ, բայց՝ «ծանր» նիստ

Արմեն Գեւորգյանը կվարի մեկ, բայց՝ «ծանր» նիստ
Կառավարության նիստն այսօր կվարի Արմեն Գեւորգյանը. վարչապետի բացակայությամբ փոխվարչապետն է վարում նիստերը: Նա ընդամենը մեկ նիստ կվարի. հաջորդ հինգշաբթի Տ. Սարգսյանը վերադառնում է: Գեւորգյանի «վարչապետությունը» ծանր ժամանակների հետ համընկավ. նախ` «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնն ահավոր մեղադրանքներ ներկայացրեց «Հետքի» էջերում՝ մեղադրելով տարբեր պաշտոնյաների, այդ թվում Գեւորգյանին՝ կաշառք վերցնելու մեջ: Հետո էլ Պալաչի «շրջապատը»` «Քինգ Դելյուքս» ընկերության ավտոբուսների վարորդները, որոնց կմիանան նաեւ տաքսու վարորդները, բողոքի ցույց են անելու կառավարության դիմաց: Նիստից հետո բողոքավորները կփորձեն հանդիպել տրանսպորտի  նախարար Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի հետ: