Բոլորով ընդդեմ մեկի՞

Բոլորով ընդդեմ մեկի՞
Հայ ազգային կոնգրեսում անչափ վրդովված ու վիրավորված են հեռացողների, հատկապես Դավիթ Շահնազարյանի պահվածքից: Այստեղ նրան պատժելու ձեւեր են փնտրում եւ որոշել են նրա դեմքը բացահայտող տարբեր տեղեկություններ հրապարակել մամուլում: Մասնավորապես, շրջանառության մեջ են դրել Շահնազարյանի՝ համամասնական ցուցակում զբաղեցնելիք տեղից նեղանալու եւ այդ պատճառով ՀԱԿ-ից դուրս գալու վարկածը: Բայց օրերս ծրագրվում է եւս մի ինֆորմացիա տարածել: Այն է՝ ամիսներ առաջ Շահնազարյանի որդուն տարել են ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ հարցաքննել են եւ նյութեր նախապատրաստել նրա դեմ: Ըստ այս վարկածի՝ լուրջ հոդվածի մասին է խոսքը եղել: Ապա, այդ նյութերով շանտաժ են արել հորը եւ պահանջել, որ նա դուրս գա ՀԱԿ-ից եւ անի այն, ինչ անում է հիմա:



Այս վարկածը որեւէ ռեալ հիմք ունի, թե ոչ, դժվար է ասել: Բայց որ նման տեղեկությունները կարող են վարկաբեկել եւ Դավիթ Շահնազարյանին, եւ նրա կողմից ձեւավորվելիք ապագա ուժը, ակնհայտ է: