«Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը»-3

«Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը»-3
Այս տարվա սեպտեմբերի 17-ին (Գյումրու քաղաքապետի ընտրությունից 8 օր անց) եւ սեպտեմբերի  սեպտեմբերի 20-ին (Գյումրու քաղաքապետի ընտրությունից 11 օր անց) «Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը» եւ «Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը»-2  հրապարակումներով տեղեկացրել ենք, որ թեեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներով,  սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացել է քաղաքապետի ընտրություն, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել, քվեարկությանը մասնակցել է 46 093 ընտրող եւ 27 500 ձայնով քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Գյումրի գարեջուր» ընկերության սեփականատեր Սամվել Բալասանյանը սակայն Գյումրիի քաղաքապետարանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով, Գյումրիի քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն է: Այս գերատեսչությունների կայքերում Սամվել Բալասանյանի մասին ոչ մի խոսք չկա, քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն է՝ իր «հերոսական» կենսագրականով:



Անցել է արդեն մեկ ամիս: Բան չի փոխվել:  Գյումրիի քաղաքապետարանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով, Գյումրիի քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն է:



Փոխարենը հանրապետական կուսակցության կայքի «ՀՀԿ-ն տեղական ինքնակառավարման մարմիններում» բաժնից հանվել է Վարդան Ղուկասյանի անունը: ՀՀԿ-ն էլ այլ սխալ է մատուցում: Երեք ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար նշանակված Դերենիկ Դումանյանը ներկայացված է, որպես նախարար, թե որպես  Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար: