«Հայերն Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» աշխատությունը՝ թուրքերենով

«Հայերն Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» աշխատությունը՝ թուրքերենով
«Հայերն Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» վերնագրով աշխատությունը լույս է տեսել թուրքերենով: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը։ Աշխատության հեղինակներ են Ռայմոնդ Հ. Գևորգյանը և Փոլ Բ. Փաբուջյանը:



Այն պատմում է Անատոլիայում եղած ավելի քան 2 900 բնակավայրի՝ հայաբնակ քաղաքների, ավանների և գյուղերի մասին, 1 000-ից ավելի լուսանկարներով ներկայացնում պատմական եկեղեցիներ, դպրոցներ և այլ շինություններ։



Թուրքերենով լույս տեսած գիրքը տպագրվել է Ֆրանսիայում՝ 20 տարի առաջ։