«ՕԵԿ-ը սատարում է նախագահին, ոչ թե` ՀՀԿ-ին». Մհեր Շահգելդյան

«ՕԵԿ-ը սատարում է նախագահին, ոչ թե` ՀՀԿ-ին». Մհեր Շահգելդյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը սատարում է ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այլ Սերժ Սարգսյանին։ Այսօր մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ:



Նրա խոսքով ՕԵԿ-ի գործունեությունը հաճախ համապատասխանում է ՀՀԿ-ի հետ` միմիայն կոալիցիոն շրջանակներից ելնելով, և հաճախ իրենց առաջարկները և ծրագրերն իրականացվում են այս շրջանակներում:



Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչ սկզբունքային տարբերություններ են առկա ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մոտեցումներում, Մհեր Շահգելդյանը պատասխանել է, որ ՕԵԿ-ը մշտապես կողմ  է եղել 100 %-ոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Ըստ նրա` այդ հարցը հարկ է քննարկել նախագահական ընտրություններից հետո: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման հայաստանյան տարբերակին` բանախոսը նշել է, որ այն ժամանակավրեպ է և համահունչ չէ ՕԵԿ-ի սկզբունքներին:



Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ ՕԵԿ-ը  ՀՅԴ-ից ստացել է հանդիպման առաջարկ. հանդիպումը կկայանա այսօր: