ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը կայացավ

ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը կայացավ
Այսօր, ինչպես և նախապես հայտարարվել էր, ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը, որի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից մանրամասն ներկայացվել են իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները:



Տեղի է ունեցել երկկողմ քննարկում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին:



ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ երեկ կայացել են ՕԵԿ-ԲՀԿ քննարկումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ: ՕԵԿ-ը առաջինի առնչությամբ բացասական դիրքորոշում հայտնեց, իսկ երկրորդի կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց խոսել միայն նախագահական ընտրություններից հետո։