«Մրցակցիս պոտենցիալ ընտրողներն ակնարկեցին` եթե փող տամ, ինձ կընտրեն»

«Մրցակցիս պոտենցիալ ընտրողներն ակնարկեցին` եթե փող տամ, ինձ կընտրեն»
«Ավանի Աճառյան թաղամասում բացվեց Ստյոպա Սաֆարյանի եւս մեկ շտաբ:  Ես հասցրեցի շփվել տարածքում զբոսնող կամ անցուդարձ անող մարդկանց հետ: Փոքրիկ վիճակագրություն. կես ժամվա ընթացքում հանդիպածս 30 մարդուց ընդամենը 2-ն էին, որ չէին թաքցնում մրցակցիս ընտրելու իրենց մտադրության մասին /այդ երկուսը քիչ անց հարակից բեսեդկայում ակնարկեցին, որ եթե փող տամ, ապա ինձ կըտրեն. բնականաբար, ասացի, որ ճիշտ թեկնածուի չեն մոտեցել/, մյուսները ասում էին, որ ծանոթ են իմ հասարակական-քաղաքական ու խորհրդարանական գործունեությանն ու շատ կցանկանան, որ ես դրանք շարունակեմ: Քարոզիչները նույնպես ասում էին, որ բնակարաններում մարդկանց 80 տոկոսը ջերմությամբ է ընդունել իմ բուկլետը:



Ավանի շենքերում հանդիպած մարդկանցից ընդամենը 1 կին է «սպառնացել», որ կհավաքի չբացված /որոնց բնակիչները տանը չէին/ դռներին դրված բուկլետները: Երիտասարդ քարոզիչի ու տիկնոջ խոսակցությունը իսկապես անեկդոտ է: Հակասաֆարյանական տիկին` «դրեք, դրեք, միեւնույնն է ձեզանից հետո հավաքելու եւ թափելու եմ»: Քարոզիչ տղան հեգնում է` «տիկին, դուք այս շենքի հավաքարա՞րն եք»: Տիկինը զայրացել է, որ իրեն կարող են շփոթել հավաքարարի հետ, կատաղել է իրեն շնորհված նոր կոչումից, հասկացել, որ սրամիտ երիտասարդի հետ զրույցի շարունակությունը կարող է նոր անակնկալներ ունենալ իր համար ու ծլկել է»:



ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումից