Գալուստ Սահակյանն էլ չի՞ նվագելու…

Գալուստ Սահակյանն էլ չի՞  նվագելու…
Սոցիալական ցանցերում ու մամուլում քննարկվում է Գալուստ Սահակյանի  «Ես լարված չեմ կարող լինել,  որովհետեւ լար չունեմ» հանգավորված նախադասությունը: Մարդիկ ուրախացել, միաժամանակ զարմացել են այդ խոստովանությունից՝ ի՞նչ է եղել, որ Գալուստ Սահակյանի լարը կտրվել է:  Էլ  չի՞ նվագելու կամ ձայնակցելու…



 



Մարդիկ չեն պատկերացնում, որ Գալուստ Սահակյանը երաժշտական ժանրից չի խոսում, նա պարզապես փիլիսոփայում է … Ինքը անլար է, որի վրա իշխանությունը չի կարող նվագել, ինչպես երբեմն ուղղակիորեն ու անուղղակիորեն տեղեկացնում են լրատվամիջոցները: Իսկ գուցե ավելի ճիշտ կլիներ ասելու, որ ինքը սազ  կամ որեւէ գործիք չէ, թե չէ անլար լինելը  եւ երաժշտության եւ փիլիսոփայության մեջ անպիտանի լինել է նշանակում…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ