Լեւոն Տեր-Պետրոսյանը Քեթրին Ջեյն Լիչին ներկայացրել է առաջիկա ընտրություններին առնչվող զարգացումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը Քեթրին Ջեյն Լիչին ներկայացրել է առաջիկա ընտրություններին առնչվող զարգացումներ
Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները:



Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:



Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: