ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի

ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաև կուսակցության քաղխորհրդի նիստում` պարտադիր չէ համագումար անելը: Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների,  այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Դիտորդները կարծում են` եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշումը կայացնելու համար է: Թեև չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն` սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով:



«Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան»,- երեկ, «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:



Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը, այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը: