Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենան շրջվել է ձորը

Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենան շրջվել է ձորը
Այսօր` ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ հատուկ տեխնիկա:



Հատուկ տեխնիկայի միջոցով «Սուզուկի» մակնիշի 22 լլ 657 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված. տուժածներ չկան: