Հովիկ Աբրահամյանի կոմպլեմենտարիզմը

Հովիկ Աբրահամյանի կոմպլեմենտարիզմը
Հովիկ Աբրահամյանի շրջապատում կրկին թափ են հավաքում վերջինիս վարչապետ դառնալու լուրերը. ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, եթե Հովիկ Աբրահամյանը նախկինում ցանկանում էր դրա համար հիմք դարձնել Գագիկ Ծառուկյանի թեկնածության  հարցը, ապա հիմա հիմքը Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի՝ «տակից» ցույց տրվող աջակցությունն է Սերժ Սարգսյանին: Իսկ Հովիկ Աբրահամյանի ամեն երկրորդ բառը «երկրի նախագահ Սերժ Սարգսյանն» է, որն արտաբերվում է թե Սարգսյանի բացակայությամբ, էլ առավել` ներկայությամբ: Ընդ որում, Բրյուսել կատարած այցից հետո Արգամիչը ցանկացել է ցույց տալ, որ ինքը կոմպլեմենտար քաղաքական գործիչ է եւ հանդիպում է ոչ միայն Նարիշկինի ու Մատվիենկոյի, այլեւ Ֆյուլեի հետ, սակայն, ըստ մեր աղբյուրների, նրան խորհուրդ չեն տվել ասուլիս անել: