Կրթական ահագնացող զուլումը

Կրթական ահագնացող զուլումը
Դպրոցը ժողովուրդների եւ պետությունների կենցաղն ու ճակատագիրը որոշող վիթխարի ուժ է



Դ.Ի. Մենդելեեւ



Կրթական ահագնացող զուլումը



Մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու համար  ՀՀ ԿԳ փոխնախարար Մ.Մկրտչյանը   2012 թ հոկտեմբերին մանկավարժականին առընթեր մասնագիտական խորհրդում պաշտպանեց  ՙՈւսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը,տեսությունը եւ  պրակտիկան   վերնագրով ատենախոսությունը:Խորհուրդը ՀՀ ԲՈՀ-ին է ներկայացրել իր որոշումը նրան մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին`առաջարկելով հաստատել այդ որոշումը;



 



Այս ատենախոսության հիմնական գաղափարը ուսուցման կազմակերպման նոր եղանակ ստեղծելն է, ուսուցչին զրկելով  դասավանդելու իրավունքից,դա վերապահելով աշակերտներին; Ըստ Մ.Մկրտչյանի ,.այդպես է արվում,քանի որ  ուսուցիչը չի կարող միաժամանակ ուսուցանել դասարանի բոլոր աշակերտներին նրանք  դժվարությամբ է հասկանում այն, ինչը որ բացատրում կամ ցույց է տալիս պրոֆեսիոնալ ուսուցիչը:Եվ դա այն դեպքում,երբ դարեր շարունակ ուսուցչի դասավանդելը իրեն արդարացրել է եւ այսօր էլ արդարացնում է  Եվրոպայում,Ամերիկայում եւ ինչպես եւ աշխարհի բոլոր երկրներում,որտեղ աշակերտների  չհասկանալու սուր խնդիր չի եղել:



 



Ըստ Մ.Մկրտչյանի,  ուսուցման նոր եղանակի   պայմաններում արդեն աշակերտներն են  միմյանց  սովորեցնում, մերթ մեկն է ուսուցիչ,մերթ` մյուսը , կամ հակառակը, այսինքն` փոխվում են դերերը` ապահովելով համագործակցությունը:



 



Ուրեմն ուսուցչի բացատրությունը աշակերտը չի հասկանա, այն դեպքում, երբ ուսուցիչը տիրապետում է իր առարկային եւ նրա դասավանդման վարպետությանը, գիտե թեմաների կապը միմյանց հետ, ուսումնասիրել է ընդհանուր, մանկավարժական եւ տարիքային հոգեբանություն,  ինչպեսեւ` փիլիսոփայություն; Իսկահա երեխան կհասկանա իր ընկերոջ բացատրությունը, այն դեպքում, երբ այդ ընկերը  առարկայի մասնագետ չէ, չգիտե,թե այդ թեմայից հետո ինչ թեմաներ կան,թե որն է այս ուսումնական առարկայի նպատակը,որեւէ գիտելիք չունի  դասավանդման մասին եւ չի ստացել մանկավարժագիտական կրթություն :



 



Հասկանալի է,որ  ողջախոհությունն անգամ կմերժի   ուսուցման եղանակը :



 



Հիմա տեսնենք,թե  Մ.Մկրտչյանը   ինչպես է  պատկերացնում կոլեկտիվը. եւուսումնական աշխատանքի կոլեկտիվ  կազմակերպման եղանակը: Ըստ    նրա,,այլեւս չկա դասարան,կան ուսումնական խմբեր.որոնք   տարատարիք-տարամակարդակ  աշակերտական կազմ ունեն եւ ուսումնական կոլեկտիվ պարապմունքների ժամանակ  աշակերտները զույգերի են բաժանվում .որոնցից մեկը սովորեցնողն է,իսկ մյուսը `սովորող: Սովորեցնող աշակերտը պետք է շարադրի  դասանյութի ոչ մեծ հատվածը,հետո պարզի   սովորողը դա հասկացել է թե ոչ, եւ համոզվելով ,որ հասկացել է,անցնում է  հաջորդին:   Զույգերվ կատարվող աշխատանքներով  կարելի է արդյունավետ ապահովել այսպես  ուսումնասիված նյութի տարբեր ասպեկտները, քան ` երբ ուսուցիչն է բացատրում  բոլորին միաժամանակ:



 



Ստացվում է,որ   Ըստ  Մ. Մկրտչյանի, ուսուցիչը միայն դասագրքում ներկայացվածն է ուսուցանում դասին `վերապատմելով կամ կարդալով դասագրքում գրվածը: Ահա թե ինչու նա համոզված են,թե դա կարող է կատարել նաեւ աշակերտը:



 



Մ.Մկրտչյանի այդ համոզմունքը   ցույց `է տալիս,որ նա մանկավարժագիտական կրթությունչի ստացել:Այդ կրթության բովանդակության մեջկան ուսուցչին վերաբերող այնպիսի բաղադրիչներ,որոնցթռուցիկ ծանոթությունն անգամ որեւէ մեկին  թույլ չէր տա ուսուցչի դասավանդելը փոխարինել աշակերտի դասավանդմամբ:



 



Հիմնավորելու  համար ասվածը դիմենք ուսուցչի եւ նրա գործունեության մասին հարյուրավորէջերի  հեղինակներից միայն Ա,Դիստերվեգի  գրած որոշ տողերին.<<Ինչ կլիներ ժողովրդի,հասարակության ու պետության վիճակը առանց ուսուցչի գործունեության: Նա թափանցում է  մարդկային հոգու խորքը,փխրեցնում  է հոգեկան հողը եւ բեղմնավորում է  կամքը ազնվաբարո սերմերով ,բարենպաստ պայմաններ ստեղծելով  նրանց ծլարձակման ու աճի համար;



 



Դասավանդման ամեն մի առարկա այնքան լայնարձակ ու խորն է.որ ոչ ոք ի վիճակի չէ ուսումնասիրելայն   մինչեւ վերջ;Այս մասշտաբով պետք է չափել  ուսուցչի կենսական խնդրի վեհությունը:



 



Եթե ուսուցիչը չգիտե  մարդու  հոգեկան եւ ֆիզիկական բնությունը,չգիտե  նրա բնական զարգացման  օրենքները ինչպես կարող է  դասավանդել եւ դաստիարակել:



 



Ով հաստատուն գիտելիքներ չունի իր դասավանդած առարկայից,լիովին չի տիրապետում ուսումնական նյութին,լիակատար ,պարզ ու հստակ  պատկերացում չունի  դրա դասավանդման մեթոդի  մասին եւ չունի մանկավարժական այնպիսի տվյալներ,ինչպես  օրինակ,  խոսքի լավ ձիրքը,այդպիսի մարդուն  պակասում են դիդակտիկ ուժի  անհրաժեշտ նախադրյալները: Դիդակտիկ ուժ ունեցող ուսուցիչը  խթանող ազդեցություն է  ունենում ողջ դասարանի վրա ամբողջությամբ եւ  ամեն մի աշակերտի վրա `առանձնապես : Նա իր դասարանում ստեղծում է առանձնահատուկ  դպրոցական ոգի (կոլեկտիվի ոգի):



 



Կարող է արդյոք Մ.Մկրտչյանն ասել,որ այս ամենը կարեւոր չԷ  դասավանդման համար,կամ` աշակերտն էլ կարող է ունենալ նշված որակները:Ասենք,ինքը կարող է ասել,քանի որ չունի մանկավարժակագիտական կրթություն, բայց ինչու  մանկավարժականի մանկավարժության ամբիոնի եւ  մասնագիտական խորհրդի մանկավարժագիտության թեկնածուների եւ դոկտորների մի զանգված  ընդունեց ուսուցչի դասավանդելը աշակերտի դասավամդմամբ փոխարինելու, փաստորեն, պաշտոնական դիրքորոշումը` ռեստորանային  ճոխ կերակրատեսակներով ու  բաժակաճառերով     ողջունելով  բարձրաստիճան պաշտոնյայի  մշակած դպրոցի մահացման տեսությունը::



 



Հիմա էլ տեսնենք,թե ինչպես է պատկերացնում Մ.Մկրտչյանը ուսուցման կոլեկտիվ եղանակը.ՙ Կոլեկտիվ ուսումնական պարապմունքների  բնույթը խմբերում ընդհանուր ճակատի բացակայությունն է:Խմբի անդամները բաժանվում են ենթախնբերի,կախված նրանից,թե ով ինչ խնդիրներով է զբաղված:Աշակերտը մի որոշ ժամանակ աշխատելով  մի ենթախմբում, կարող է դուրս գալ այդ ենթախմբից  եւ այլ աշակերտների հետ անցնել նոր հարցերի ուսումնասիրմանը: Ուսուցման կազմակերպման  կոլեկտիվ եղանակին բնորոշ  է այն,որ ուսումնական խմբի անդամները միեւնույն պահին զբաղվուն են տարբեր հարցերով:Մեկը կարող է  ուսումնասիրել մի թեմա,մյուսը մեկ այլ թեմա:Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով,մյուսը` ստուգարք հանձնելով:Մեկը կարող է շարունայել իր թեմայի յուրացումը ,մյուսը անցնել  նորի յուրացմանը”Տարբեր սովորղներ  միեւնույն պահին տարբեր ձեւերով են աշխատում:Մի քաՆի հոգի ինչ-որ հարց են քննարկում,մեկը  ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում: Մի աշակերտ իր ընկերոջը  նոր թեմա է բացատրում,մի խումբ երեխաներ էլ  ուսուցչի հետ  ինչ-որ հարցեր են քննարկում:(ատենախոսության սեղմագիր էջ 19): Սա է    Մ.Մկրտչյանի պատկերացրած  ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի էությունը:



 



Կարդում ես ու տարակուսում,քանզի երբ խմբում  չկա ընդհանուր համագործակցություն, նրա անդամների  մի ընդհանուր նպատակ եւ այդ նպատակին հասնելու համար համատեղ գործունեություն,այդպիսի խումբը համարել կոլեկտիվ, արդեն այնքան էլ լուրջ չէ:   Այս դեպքում եւս զարմանալի է,որմանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնում նախնական պաշտպանության ժամանակ  ,իսկ արդեն մասնագիտական խորհրդում պաշտպանելիսորեւէ մեկը չնկատեց կոլեկտիվի մասին մանկավարժական եւ հոգեբանական գիտությունների վաղուց ստեղծած եւ բոլորին ծանոթ  տեսությանն առանց որեւէ հիմնավորման  հակադրված մանկավարժագիտական կրթվածությունչունեցողՄ.Մկրտչյանիտեսությունը: Գուցե     նկատվեց, սակայն նրա  փոխնախարարի պաշտոնը ստիպեց չնկատելու տալ:Երկու դեպքում էլ վարկաբեկվեցոչ միայն  մանկավարժական գիտության այլ նաեւ մանկավարժագիտական հանրության պատիվը:



 



Հույս կա,որ ՀՀ ԲՈՀ-ին կհաջողվի ՀՀ ԿԳ նախարարությունից փրկել դպրոցի, վերջին հաշվով պետության համար այդքան կարեւոր գիտությունը`չհաստատելով մանկավարժականի մասնագիտական խորհրդի որոշումը:



 



Ահավոր զուլում կգա  մեր պետության գլխին,եթե ՀՀ ԲՈՀ-ը չկարողանա չհաստատել փոխնախարարին  մանկավարժագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու  այդ խորհրդի որոշում: Նա ամեն գնով պետք է  կարողանա,քանզի ներկայացվածը դպրոցի մահացման տեսություն է:



Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան 



 Երեւան,Գուլակյան 16   1 22-54-63,     093742120: