Ոչ նալին, ոչ մեխին

Ոչ նալին, ոչ մեխին
Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի եւ ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր «աղբյուրները», նրանք վերջերս «լավ բարիշել են»: Ըստ նույն աղբյուրների` Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռեւս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու այդպես էլ պատասխան չստացած մի շարք հարցեր, ավելին` առաջին անգամ ԱԺ մտած Ծառուկյանի այցը հույս է արթնացրել խմբակցության պատգամավորների մոտ, որ վերջապես նա ֆրակցիայի նիստ կհրավիրի, ինչը դեռ չի արդարացել: Ծառուկյանն այս փուլում առաջնորդվում է «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով, տեղեկացնում են նրա մտերիմները: Նա երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ փորձում է պահպանել բալանսը. Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ անձամբ: