Ուսանողներն ընդդեմ ուսանողների

Ուսանողներն ընդդեմ ուսանողների
Ինչ ասես մեզանում կարելի է կազմակերպել՝ ցույց, հակացույց, դասադուլ, հակադասադուլ:



 



Երեկ բուհերի ադմինիստրացիաները ոչ միայն ոստիկանական կուռ շարքերով էին պահպանում իրենց բուհի դռները, որպեսզի ուսանողները չմիանան դասադուլավորներին, այլեւ հակընդդեմ ցույցեր էին կազմակերպել իրենց հավատարիմ ուսանողների շարքերից: Վերջիններս պլակատներ էին սարքել, դուրս եկել բուհերից ու արժանի հակահարված տվել իրենց դասադուլի կանչողներին՝ ընդհուպ ծեծ, քաշքշուկ, հայհոյանքներ, թքել, ինչ-որ իրեր շպրտել ցուցարարների վրա եւ այլն: