Նոր ընդդիմության ձեւավորում

Նոր ընդդիմության ձեւավորում
Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել:



 



Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` «Ժառանգության» հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ մեր աղբյուրն ասաց, որ իրենք «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի հետ քննարկում են ընդդիմադիր պայքարի ընդհանուր օրակարգը, որովհետեւ շարժումը Րաֆֆիինը չէ, պայքարը ժողովրդական է, առավել ստույգ` «հակասերժական». ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ իրենց պլատֆորմի որոշ կետերի հետ, այնուհանդերձ, համաձայնեցված կետերի շուրջ ընդհանուր օրակարգով կարողանալու են պայքարել ու ձեւավորել ընդդիմադիր դաշտ: Այնպես, որ հասարակությունը հասկանա, որ իր շահերը պաշտպանող ուժի հետ գործ ունի: Լավատեղյակները, սակայն, գտնում են, որ ընդդիմության ձեւավորման կուլիսային-չերեւացող պայքարը դեռ շատ «ջուր» կքաշի: