Դեմքերի հարցը կառավարության եւ թիմի որոշելիքն է

Դեմքերի հարցը կառավարության եւ թիմի որոշելիքն է
Կառավարության ներկայացուցիչները  ընտրություններից հետո քանիցս հայտարարել են, որ նոր կառավարությունը նոր դեմք է ունենալու: «Տեսնո՞ւմ է իրեն «նոր դեմքով» կառավարության կազմում» հարցից էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ խուսանավել է՝ ասելով, որ դա կառավարության եւ թիմի որոշելիքն է:



 



Իսկ ինքը լա՞վ է աշխատել ընտրություններին: «Կարծում եմ՝ դրա գնահատականն էլ պետք է կուսակցությունը տա»,- ասել է նա: Փոխարենը նոր ռանգով կառավարության մեջ իրեն տեսնելու հարցից սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսելով հարցը, խոժոռվել է եւ առանց պատասխանելու շտապել ԱԺ նիստերի դահլիճ: