Վիճաբանություն Արմավիրում

Վիճաբանություն Արմավիրում
 Փետրվարի 27-ի երեկոյան վեճ է տեղի ունեցել Արմավիրի` հրաժարական ներկայացրած քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների եւ Արմավիրի մարզպետի օգնական, ավագանու անդամ Նվեր Պետրոսյանի միջեւ:



 



Նվեր Պետրոսյանի`ավագանու անդամ ընտրվելը ընդառաջ քայլ էր դեպի  Արմավիրի հաջորդ քաղաքապետի պաշտոնը: Այս թեման շրջանառվում էր ոչ միայն քաղաքային ու մարզային իշխանությունների, այլեւ`շարքային քաղաքացիների  շրջանակներում: Ու, չնայած կառավարությունը դեռեւս չի հաստատել Խլղաթյանի հրաժարականի մասին դիմումը, այնուամենայնիվ Արմավիրում արդեն խոսվում է արտահերթ ընտրությունների մասին: Որպես ամենահավանական թեկնածու`շոշափվում է մասնավորապես Նվեր Պետրոսյանի անունը, ում, համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար, ամենայն հավանականությամբ`իր ողջ լծակները գործի կդնի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:



 



Վիճաբանության բուն պատճառները պարզել մեզ չհաջողվեց. Նվեր Պետրոսյանի հեռախոսն անհասանելի էր, իսկ Ռուբեն Խլղաթյանն անծանոթ զանգերին չէր պատասխանում:



 



Սերոբ ՄԱՐՈւԹՅԱՆ