Քաջարանում խփվեց Րաֆֆու քայլերթի ցանկապատը

Քաջարանում խփվեց Րաֆֆու քայլերթի ցանկապատը
Այո, սկսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի թույլատրելիության սահմանի ցանկապատը դրվել: Հաղթաքայլը, որը Րաֆֆին իրականացրել էր թույլատրելիության որոշակի սահմանագծում, կփոխարկվի անիմաստ քայլերթի՝ ո՞ւր է գնում Րաֆֆին եւ ո՞ւմ է համոզում…



 



Եվ քայլերի հերթական շարանի շարունակականությունը անհարմար դրության մեջ կդնի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ ետեւում ժողովուրդ ունեցող նախագահի թեկնածուն «բարեւ»-ով հեղափոխություն չի կարող անել մի երկրում, որտեղ դիմադրության պատը կարծրացած է: Այդ պատի դեմ պատ պիտի ելնի եւ ոչ թե պատի բեկորներ, որը, ցավոք, Րաֆֆին սկզբնական թույլատրելիության շրջանում ոգեւորությունից մոռացել էր… Ցանկապատումը սկսվեց Քաջարանից: Սակավամարդությունը, եթե ոչ հանրահավաքի անմասնակից լինելը, ցնցեց Րաֆֆիին, եւ նա հենց այդ հարցն ուղղեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին՝ 45 տոկոս ստացած թեկնածուին դատարկությո՞ւնն է դիմավորում… Ումի՞ց է վախենում ժողովուրդը: Քաղաքապետը, որը բավականին վարժ էր ոլորապտույտային հարցերում, Րաֆֆիին փակուղի տարավ. «Րաֆֆին օրենքը հարգող մարդ է (Րաֆֆու զենքով է կռվում) եւ պետք է գոնե մի թղթի կտորով համայնքի ղեկավարությանը տեղեկացներ, որ նման հավաք է լինելու: Իսկ դրա համար վարչական պատասխանատվություն կա: Եվ մի սիմվոլիկ թիվ նշեց տուգանքի չափը՝  5 հազար դրամ»: Օրենքի նկատմամբ իր սերն ապացուցելու համար Րաֆֆին ձեռքը գրպանը տարավ…



 



Սա նշանակում է, որ Րաֆֆին ընդունում էր օրենքի խախտումը… Քաջարանի քաղաքապետի հետ Րաֆֆու հանդիպումը վերածվեց Սյունիքի մարզպետի, Քաջարանի քաղաքապետի ու ժողովրդի կողմից ընտրված Սերժ Սարգսյանի քարոզարշավի… Րաֆֆին դրան պատրաստ չէր… Ինչպես ինքը կասեր՝ հոգնած էր… Քաջարանի քաղաքապետը հենց սկզբից համաձայնել էր, որ բաց լինի իրենց զրույցը, լրագրողների ներկայությամբ, ասելով. «Սյունիքում եւ Քաջարանում ամեն ինչ ափաշկարա է, այսինքն՝ բաց»: Եվ «ափաշկարա» էլ ասվեց Րաֆֆիին, որ ժողովուրդն ընտրել է Սերժ Սարգսյանին:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ