Ներկա չէին միայն իշխանությունը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ներկա չէին միայն իշխանությունը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Ողբերգությունը, որպես կանոն, համախմբում է մարդկանց: Երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին արված պատարագի ժամանակ, մեր բազմաշերտ ընդդիմությունն այսպես միասնական էր. եկել էին հարգելու անմեղ զոհերի հիշատակը, սգալու նրանց հարազատների հետ:



 



Ողջ օրը մարդկանց հոսքը չէր դադարում՝ նրանք ծաղիկներ էին դնում Մյասնիկյանի արձանի մոտ, աղոթում, ափսոսում: Ներկա չէր միայն իշխանությունը՝ ոչ պատարագին, ոչ Մյասնիկյան հրապարակում: Սգո արարողություններին չէր մասնակցում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: