Տիտղոսը կփոխանցվի Արշակյան քույրերի միջոցով

Տիտղոսը կփոխանցվի Արշակյան քույրերի միջոցով
Ապրիլի 22-ին Թաիլանդի թագավորության մայրաքաղաք Բանգկոկում տեղի կունենա «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփում, որի ընթացքում «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը Երևանից կփոխանցվի  2013 թ. գրքի մայրաքաղաք Բանգկոկին: Միջոցառման ընթացքում կամփոփվեն ամբողջ տարվա ընթացքում իրականացված  ծրագրերը: Իսկ ապրիլի 22-ին և 23-ին Բանգկոկում տեղի կունանա տոնական համերգ, որին կմասնակցեն Ինգա և Անուշ Արշակյանները: