Հարություն Խաչատրյանը հրաժարվեց իր մրցանակից

Հարություն Խաչատրյանը հրաժարվեց իր մրցանակից
Այսօր կայացել է «Հայակն» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Մրցույթի ժյուրին լավագույն ռեժիսոր է ճանաչել Հարություն Խաչատրյանին՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Բայց ռեժիսորը հրաժարվել է իր մրցանակից և այն հանձնել է նույն անվանակարգում ներկայացված Մարիա Սահակյանին` ասելով, որ պետք է ճանապարհ տալ երիտասարդներին: