«Hollywood Non-Stop» (լուսանկարներ)

«Hollywood Non-Stop» (լուսանկարներ)
Երեկ եւ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ «Hollywood Non-Stop»-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացում է։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքները։



 



 



«Hollywood Non-Stop» ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել երեւանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6 հազար ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։



 



2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Ծրագրի նպատակն է մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: