Քյուրաթաղի եկեղեցին վերանորոգվում է

Քյուրաթաղի եկեղեցին վերանորոգվում է
ԼՂՀ Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում սկսվել է Ս. Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Այս մասին փոխանցում է karabakh-open.info-ն:

Վերանորոգման ծախսերը հոգում է արմատներով քյուրաթաղցի Արմեն Դավթյանը, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանում: Նա վերջերս այցելելով գյուղ մի շարք անապահով ընտանիքների դրամական օգնություն է ցուցաբերել եւ հենց գյուղացիների խնդրանքով էլ որոշել իր վրա վերցնել եկեղեցու վերանորոգման ծախսերը: