Ամերիկացիները ճանաչել են մեր բժշկականը

Ամերիկացիները ճանաչել են մեր բժշկականը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական լավ լուրը: Այս անգամ` ԱՄՆ-ից:Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այսուհետև ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Մեր համալասարանը գրանցված է նաև Կալիֆորնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում` պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում հետևյալ հասցեով՝



http://www.mbc.ca.gov/applicant/schools_recognized.html:



Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ: Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաև արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից»: