Սոչին ոգեշնչում է Ջիվան Գասպարյանին

Սոչին ոգեշնչում է Ջիվան Գասպարյանին
Ռուսական Սոչի առողջարանային քաղաքը, որ 2014-ին կայանալիք օլիմպիական խաղերի  անցկացման կապակցությամբ ներկայում զգալիորեն բարեփոխվում է, վերածվում է ստեղծագործական ոգեշնչման աղբյուրի: Այստեղ գտնվելիս նման տպավորություններ է ստացել հայկական ժողովրդական երաժշտության անվանի կատարող Ջիվան Գասպարյանը:Մաեստրոն, ով հայկական ազգային գործիքի` դուդուկի վիրտուոզ կատարող է, Սոչիում բազմաթիվ անգամներ է եղել: Նրա խոսքերով, ներկայիս այցը խոստանում էր կարճաժամկետ լինել. Գասպարյանը Ռուսաստանում գտնվում էր Իտալիայում եւ Գերմանիայում համերգներից հետո, սակայն ընթացքում պլանները փոխվեցին: «Օլիմպիական Սոչին ես նույնիսկ միանգամից չճանաչեցի: Բուժական պրոցեդուրաներ ընդունեցի Սոչիի «Օկտյաբրսկի» առողջարանում եւ միանգամից այնպիսի ուժերի նոր լիցք զգացի, որ որոշեցի մի քանի օր էլ մնալ: Զգում եմ, որ պատրաստ եմ նոր ստեղծագործական գործունեության»,- խոստովանել է նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում:

Սոչիում Գասպարյանին զարմացրել են անսովոր մաքուր օդը, բժիշկների ուշադիր վերաբերմունքը, ջերմ ընդունելությունը: «Պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ կդառնա այս առողջարանը մի քանի տարի անց, երբ մեծ շինարարություններն ավարտվեն: Այստեղ ամեն ինչ հենց բնության կողմից ստեղծվել է հանգստի ու բուժվելու համար»,- կարծում է հայ երաժիշտն ու երգահանը: Նաեւ խոստովանում է, որ եթե հյուրախաղերի սեղմ գրաֆիկը չլիներ, կմնար ապրելու Սոչիում: Աշնանը նախատեսված է Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մեծ համերգ Մոսկվայի Կրեմլյան պալատում`նրա 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Իր հայրենակցին շնորհավորելու նպատակով կժամանի ֆրանսահայ անվանի շանսոնիե եւ դերասան Շառլ Ազնավուրը, ով միշտ իրեն հայ է համարել:

Ջիվան Գասպարյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, համաշխարհային ճանաչման դուդուկահար: Հաճախակի է հյուրախաղեր ունենում ողջ աշխարհով մեկ, երաժշտություն է գրում հոլիվուդյան ֆիլմերի համար: 2000 թ. «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության համար արժանացավ «Ոսկե գլոբուս» պարգեւի, իսկ 2002-ին`  «World Music Expo»-ի մրցանակին` «երաժշտական արվեստում ունեցած ավանդի համար»:

Ռուսական Սոչի առողջարանային քաղաքը, որ 2014-ին կայանալիք օլիմպիական խաղերի  անցկացման կապակցությամբ ներկայում զգալիորեն բարեփոխվում է, վերածվում է ստեղծագործական ոգեշնչման աղբյուրի: Այստեղ գտնվելիս նման տպավորություններ է ստացել հայկական ժողովրդական երաժշտության անվանի կատարող Ջիվան Գասպարյանը:

Մաեստրոն, ով հայկական ազգային գործիքի` դուդուկի վիրտուոզ կատարող է, Սոչիում բազմաթիվ անգամներ է եղել: Նրա խոսքերով, ներկայիս այցը խոստանում էր կարճաժամկետ լինել. Գասպարյանը Ռուսաստանում գտնվում էր Իտալիայում եւ Գերմանիայում համերգներից հետո, սակայն ընթացքում պլանները փոխվեցին: «Օլիմպիական Սոչին ես նույնիսկ միանգամից չճանաչեցի: Բուժական պրոցեդուրաներ ընդունեցի Սոչիի «Օկտյաբրսկի» առողջարանում եւ միանգամից այնպիսի ուժերի նոր լիցք զգացի, որ որոշեցի մի քանի օր էլ մնալ: Զգում եմ, որ պատրաստ եմ նոր ստեղծագործական գործունեության»,- խոստովանել է նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում: