Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան ռեկտոր կընտրի

Երեւանի գեղարվեստի  պետական ակադեմիան ռեկտոր կընտրի
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երեւանի գեղարվեստի  պետական ակադեմիա»  պետական ոչ առեւտրային կազմակերպության  ռեկտորի թափուր պաշտոնըզբաղեցնելու համար:



 



Ըստ նախարարության պարտադիր պայմաններն են գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտականաշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետությանօրենսդրություն եւ այլ իրավական ակտեր):  Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):



 



Բուհը հիմնադրվել է 1945 թվականին,  ներկայիս ռեկտորը պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանն է: