Ինչպես ենք որոշումներ ընդունում

Ինչպես ենք որոշումներ ընդունում
Մի վաճառական Աֆրիկայից ձեռք է բերում մեծ ադամանդ՝ մոտավորապես մի հավի ձվի չափ: Սակայն ադամանդը ճաք է ունենում:



 



Ահա մի օր վաճառականն ադամանդը տանում է մի ոսկերչի մոտ, վերջինս զննում է քարն ու ասում. «Եթե հարվածեմ այս ադամանդին, այն կվերածվի երկու հրաշալի ադամանդի, եւ շատ թանկ կարող եք վաճառել, սակայն անզգույշ հարվածի դեպքում այն կարող է վերածվել մանր փշուրների, որոնք ոչ ոք չի գնի»: Նույնն են ասում նաեւ մյուս բոլոր ոսկերիչները: Մի մարդ վաճառականին խորհուրդ է տալիս ադամանդը տանել ծեր եւ արհեստավարժ, Լոնդոնից եկած ոսկերչի մոտ: Վերջինս նույն բանն է ասում: Վաճառականն էլ իր հերթին ասում է, որ ինքն արդեն անգիր գիտի այս պատմությունը:  Ծեր ոսկերիչը զննում է ադամանդը եւ իր մոտ կանչում աշակերտին: Աշակերտը, լսելով հանձնարարությունը, շատ արագ հարվածում է եւ երկու հավասար մասերի բաժանում ադամանդը: Ապշահար վաճառականը հարցնում է, թե քանի տարի է տղան աշակերտում վարպետին: Ոսկերիչը ժպտալով պատասխանում է. «Ընդամենը երեք օր: Ուղղակի տղան չգիտեր այս քարի արժեքը, այդ իսկ պատճառով համարձակվեց ու արեց դա»:



 



ՀԳ - Որքան երկար ենք մտածում մի հարցի շուրջ, այնքան դժվարությամբ ենք կարողանում որոշում ընդունել: Իսկ հաճախ տասը րոպեն էլ բավական է, որպեսզի կարողանանք շատ կարեւոր խնդրի լուծումը գտնել: