Հայկական ֆիլմում հանդես կգան ղազախ դերասաններ

Հայկական ֆիլմում հանդես կգան ղազախ դերասաններ
Նախորդ շաբաթ Ալմաթիիում ընթանում էին Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմի նկարահանումները, որին մասնակցել են նաև ղազախ դրասաններ: Գոռ Կիրակոսյանը ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Նրա աշխատանքներից առավել հայտնի են «Մեծ պատմություն փոքր քաղաքում» և «Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում» կինոնկարները: Իսկ այժմ հայաստանյան պրոդյուսերների պատվերով նա աշխատում է «Ձիու քայլ» ֆիլմի վրա, որի որոշ դրվագներ նկարահանվում են Ղազախստանի հարավային մայրաքաղաքում: Մասնավորապես, միջազգային շախմատային մրցաշարի տեսարանների համար Ալմաթին հարմար վայր էր: Նկարահանումներում ընդգրկվել են ղազախական կինոյի աստղեր Ասել Սագատովան և Սանժար Մադիևը: