Ոչ թե հիվանդ է, այլ մեկնում է Գերմանիա

Ոչ թե հիվանդ է, այլ մեկնում է Գերմանիա
Հուլիս 12-15-ը Վիտեբսկում տեղի կունենա «Славянксий базар» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Նա վաղն արդեն կմեկնի Վիտեբսկ։



 



Երաժշտական կրթություն չունեցող, մասնագիտությամբ իրավաբան Վ. Կիրակոսյանը մրցույթի առաջին օրը կկատարի «Странный этот мир», երկրորդ օրը` Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգերը: Այս տարի մրցույթին մասնակցում է 21 երկիր, մասնակիցների կատարումները կգնահատեն ժյուրիի 11 անդամները, նախագահն է Լարիսա Դոլինան: Առաջին անգամ մրցույթի ժյուրիի կազմում պետք է լիներ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, սակայն ժյուրիի անդամ ընտրված Ռոբերտ Ամիրխանյանը հրաժարվել է մեկնել «Славянксий базар»: Զանգահարեցինք Ռոբերտ Ամիրխանյանին՝ պարզելու, թե որն է հրաժարվելու պատճառը: Նշեց, որ այդ օրերին համերգ ունի Գերմանիայում, միակ խնդիրը դա է, որ չի կարող մասնակցել մրցույթին: Նաեւ վրդովմունք հայտնեց այն բանից, որ մշակույթի նախարարությունը մրցույթի հետ կապված պարզաբանել է, թե ինքն առողջական խնդիրներից ելնելով է հրաժարվել մեկնել Վիտեբսկ. «Իմ առողջությանն ինչ է եղե՞լ որ…»: