«Գարնան 17 ակնթարթը» 40 տարեկան է

«Գարնան 17 ակնթարթը» 40 տարեկան է

40 տարի առաջ այս օրը հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել «Գարնան 17 ակնթարթ» բազմասերիանոց կինոնկարը խորհրդային հետախույզ Մաքսիմ  Իսաևի մասին, ով Գերմանիայում աշխատում էր Օտտո ֆոն Շտիրլից կեղծանվամբ: Ֆիլմը դարձավ այնքան մասսայական ու սիրելի, որ հետագա բոլոր տարիներին այն մշտապես ցուցադրվում էր և նույնիսկ պատրաստվեց ու եթեր հեռարձակվեց դրա գունավոր տարբերակը: Ասում են, որ կինոնկարի առաջին ցուցադրությունից հետո ռեժիսոր Տատյանա Լիոզնովան 12 պարկ նամակ է ստացել հեռուստադիտողներից: Շտիրլիցի դերը մարմնավորել էր նշանավոր դերասան Վյաչեսլավ Տիխոնովը: Երաժշտության հեղինակն էր Միքայել Թարիվերդիևը: