Գևորգ Գյոդակյանը 85 տարեկան է

Գևորգ Գյոդակյանը 85 տարեկան է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:



«Հարգելի պարոն Գյոդակյան,



Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:



Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:



Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: