Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ է եղել նոր անիմացիոն ֆիլմի աշխատանքին

Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ է եղել նոր անիմացիոն ֆիլմի աշխատանքին

Հայտնի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ է եղել նոր «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատաննքին:



Ինչպես Ավետիքյանը պատմել է  ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում, պատմությունն սկսվում է 1946 թվականին Ադիս Աբեբա քաղաքի ռինգում հայ և թուրք բռնցքամարտիկների հանդիպումից: Ինչպես հետևում է ֆիլմի անվանումից, դրա հերոսներն ստիպված են կրկին ուժերը չափել, այս անգամ` Ստամբուլում: Ռեժիսորի ասելով, անիմացիոն ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը տեղի է ունեցել 30-ական թվականներին Ադիս Աբեբայում: ՙՎերջին ռաունդը Ստամբուլում՚  նախագծի աշխատանքները կտևեն մեկ տարի:



Սերժ Ավետիքյանը 2010 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակակիր է «Շնային պատմություններ» անիմացիոն ֆիլմի համար, որը պատմում է Կոնստանդնուպոլսի բոլոր թափառող շներին Մարմարա ծովի կղզիներից մեկը փոխադրելու օսմանյան կառավարության որոշման մասին: Այս տարի Կառլկովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի ՙՓարաջանով՚ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ավետիքյանը ոչ միայն ֆիլմի համառեժիսորն է, այլև մարմնավորել է Սերգեյ Փարաջանովի կերպարը: