«Ռեինկարնացիան» եւ Րաֆֆին

«Ռեինկարնացիան» եւ Րաֆֆին

Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձի առիթով «Ժառանգությունն» օգոստոսի 23-ին Ազատության հրապարակում հանրային ժողով-համերգ է կազմակերպելու: Դրա առիթով արդեն պաստառ է պատրաստվել, որից հասկանալի է դառնում, որ հանդիպում-ժողովին մասնակցելու են վերջին շրջանում ակտիվություն դրսեւորած քաղաքացիներ, պայքարող երիտասարդներ, ազատամարտիկներ, նախաձեռնություններ: Նախատեսված է նաեւ քաղաքական կուսակցությունների մասնակցություն: Դժվար է ասել, թե ամառային այդ շոգ օրով քանի մարդ կհավաքվի Ազատության հրապարակում, սակայն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ վերը թվարկված սեկտորների մասնակիցների հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, եւ նախատեսվում է, որ նրանք եւս ելույթներ կունենան: Հանդիպում-համերգը կվարի կուսակցության առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանդիպումը կեզրափակվի «Ռեինկարնացիա» խմբի համերգով: