Մնում է, որ ժողովուրդն էլ համաներում անի համաներում անողներին

Մնում է, որ ժողովուրդն էլ  համաներում անի համաներում անողներին

Իշխանությունը համաներում արեց, ինչքան մարդասպան, գռփող, չռփող կար, բոլորի առաջ դուռը բացեց՝ գնացեք էլի գռփեք-չռփեք, դուրներդ չեկողին գյուլլեք, հայրական սրտով ձեզ բաց ենք թողնում: Վախկոտ հարևանուհիս պատուհանը ցանկապատում էր, ոնց որ գերեզմանատան ճաղեր էր դնում, ասացի՝ ախչի ի՞նչ գործի ես, ասաց. «Բա չես լսել, գողերին բաց են թողել, անմեղներին բանտում պահում են, որ հանկարծ նրանց դրսում վնաս չտան: Խաչիկյանն էլ որ գա, մեռելների վիճակն է ծանրանալու, էնտեղից ու՞ր են քոչելու: Նեմեցն էլ վրդովվել է՝ իմ հանցագործներս Լիսկայինից պակա՞ս են, որ նրանք ֆռֆռում, իմոնք փակի տակ են: Վերջը, իշխանության ընկեր-տղերքին համաներում են արել, կապել էս խեղճ ու կրակ ժողովրդի գլխին: Մնում է, որ ժողովուրդն էլ կարողանա համաներում անի համաներում անողներին»:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ