Ավտովթար` Մեղրի քաղաքում

Ավտովթար` Մեղրի քաղաքում

Հունվարի 20-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 ԼԼ 829 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ժ. Մ.-ին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն