С вами все ясно, господа

С вами все ясно, господа

Իշխանություններին անխնա քննադատող ԲՀԿ-ն առայժմ իշխանափոխության անհրաժեշտության մասին չի բարձրաձայնում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե իրենք ի վերջո ուզո՞ւմ են իշխանափոխություն, թե՝ ոչ, հետևյալ պատասխանն է տվել. «Դուք ուզում եք մեկ բառո՞վ պատասխանեմ, թե՞ շատ տարողունակ... Մեկ բառով չի լինի պատասխանել՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ է իշխանափոխությանը»։



 



Մելքումյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն հստակ դեմ է վարվող քաղաքականությանը, և կարծում են, որ մեկ ուժն այլևս անկարող է երկիրը ճահճային իրավիճակից դուրս բերել: Անհրաժեշտ է հասնել նրան, որ տեղի ունենա քաղաքական և հանրային լայն համախմբում, իսկ դրա համար դեռ պետք է ճանապարհ անցնել, «պետք է ավելի շատ ուժեղանալ»։



 



«Այսօր ուղղակի կոչ անել, որ իշխանափոխություն և վերջ, այդպես չենք ասում։ Մենք ասում ենք, որ պետք է քայլ-քայլ աշխատենք, ավելի շատ ուժեր համախմբվեն, ավելի շատ հանրային աջակցություն [լինի], և կարծում եմ՝ այդ ընթացքում իշխանությունը, ըստ էության, պետք է կարողանանք այնպես անել, որ փոխի իր քաղաքականությունը։



 



Թեմայի մանրամասները՝ այստեղ: