Կարապը, խեցգետինը, գայլաձուկը և «Ժառանգությունը»

Կարապը, խեցգետինը, գայլաձուկը և «Ժառանգությունը»

Ո՞վ հաստատ գիտի, որտեղի՞ց է սկսվում անեկդոտը: Պատմեք, մենք էլ իմանանք, որովհետև մի իսկական անեկդոտ է սկսվել, հենց որ ոչ իշխանական ուժերը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից և երթից հետո կրկին ոտք են դրել խորհրդարան: Իսկ գուցե անեկդոտները սկսվում են խորհրդարանի դռան շեմի՞ց:



 



Երբ օպերայի հարթակին էին, բավական էր մի խոսք ասեին և այդ հասարակությունը կպայթեր «իշխանափոխություն» գոռալուց: Փոխարենը ԲՀԿ-ն «վասալ»-ից ավելի թունդ հայհոյանքներ տվեց իշխանությանը, ՀԱԿ-ը բավարարվեց իր պապի խոսքերով՝ «պայքար, պայքար, մինչև վերջ», «Ժառանգությունը» ներկայացավ Ռուբեն Հակոբյանով, այսինքն՝ ոչ ձուկ, ոչ միս, իսկ ՀՅԴ-ն՝ կուտակայինի մայրիկը լացացնող վերլուծությամբ: Նրանց արանքում մի քանի երիտասարդ վանկարկեցին՝ «Մենք ենք տերը մեր երկրի» և սկսվեց մարշը: Եվ այս ամենը այնքա՛ն նման էր գարնանային զարթոնքի:



 



Բայց հենց մտան խորհրդարան, ոչ իշխանական ուժերի միջով կատու անցավ, կարծես: պարզվեց, որ ՀԱԿ-ը իշխանափոխություն է ուզում ամեն գնով (բա ինչո՞ւ հրապարակում չասացին), ԲՀԿ-ն չգիտի՝ իշխանափոխություն ուզո՞ւմ է, թե չի ուզում (համենայն դեպս մեկ բառով չի կարողանում ասել), ՀՅԴ-ն էն գլխից միայն համակարգային և ամբողջական իշխանափոխության կողմնակից է, բայց գտնում է, որ փողոցում ավելի շատ մարդ պետք է հավաքվի, իսկ «Ժառանգությունը», ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանու,մ մնացել է Ռուբեն Հակոբյանի կերպարով, այսինքն՝ ոչ ձուկ, ոչ միս:



 



Սա էր մեր անեկդոտը, որի համար ավելի լավ վերնագիր, կներեք, չգտանք:



 



Էդ. Ա.