Քննարկել են ԱԳՆ գործունեությունը

Քննարկել են ԱԳՆ գործունեությունը

Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կատարողականի և 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։



 



Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կառավարության ղեկավարին է ներկայացրել նախարարության անցյալ տարվա գործունեությունը, Կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարման արդյունքները։



 



Ամփոփելով արտգործնախարարության անցյալ տարվա աշխատանքը` Կառավարության ղեկավարը նշել է, որ գերատեսչության գերակա բոլոր խնդիրներն իրականացվել են, Կառավարության կողմից տրված 467 հանձնարարականները ամբողջությամբ կատարվել են։