Ստեփան Սաֆարյանը հարցնում է՝ ինչպե՞ս է պատահում, որ…

Ստեփան Սաֆարյանը հարցնում է՝ ինչպե՞ս է պատահում, որ…

Իր ֆեյսբուքյան էջում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստեփան Սաֆարյանը քիչ առաջ գրառում է կատարել երևանում հայտնված կասկածելի անձնավորության մասին, ով  խիստ մտերմիկ պոզաներով հասցրել է նկարվել նույնիսկ վարչապետի և կաթողիկոսի հետ: Ստեփան Սաֆարյանին սակայն մի հարց էլ է հուզել՝ այդ ինչպես էպատահում, որ Դավութօղլուն ժամերով տեսակցություններ է ունենում մեր պաշտոնատարների հետ ու մենք տեղյակ էլ չենք նույնիսկ, թե ինչ են խոսել:



 



Ստորև ներկայացնում ենք Ս. Սաֆարյանի գրառումը:



 



Մի կերպ ուզում եմ հասկանալ, որ թուրքական գորշ գայլերի ներկայացուցիչը հայ փորձագետների ու լրագրողների հետ հանդիպում և լուսանկարվում է: Բայց չեմ հասկանում, որ վարչապետի կամ Մայր Աթոռի գրասենյակները վարչապետի ու կաթողիկոսի հետ գորշ գայլուկի հանդիպման ցանկությունն արտահայտելուց առաջ ճշտած չլինեին, թե ով է նա, ինչ հոսանք է ներկայացնում ու նշված պետական ու հանրային դեմքերն էլ մի հատ էլ համաձայնեին նրա հետ գոհ պոզաներով լուսանկարվել:



 



Չգիտեմ, Հայաստանի կառավարության ու Մայ Աթոռի պատկան մարմիններն են իսպառ դիսֆունկցիոնա՞լ ու անադեկվա՞տ, թե՞ ինչ-որ բան կա, որի մասին մենք չգիտենք: Ու այս ամենը արդյունք է նրա, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն գալիս է Հայաստան, ժամից ավել փակ հանդիպում ունենում ԱԳ նախարարի հետ, անհասկանալի հանդիպում ունենում վարչապետի թիմակից ու այս հարցերում անհասկանալիորեն ներգրավված Վազգեն Մանուկյանի հետ, և այդ հանդիպումները իրենց սղագրություններով տրամադրված չեն հայ հանրությանը:



 



Ու չեմ բացառում, որ գորշ գայլը պաշտոնական բանագնաց եղած լինի (ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ժամանկ էին գալիս ու հանդիպում բոլորիս հետ): Այլապես անհասկանալի է վարչապետի ու կաթողիկոսի պահվածքը և վարքագիծը: