Վովա Գասպարյանի թիրախում հայտնվել են նոր «զոհեր»

Վովա Գասպարյանի թիրախում հայտնվել են նոր «զոհեր»

Օրերս  «Հրապարակը» գրել էր,  որ  ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր  ղեկավարով հանդերձ: Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է:



Թիրախում հայտնվել են նոր «զոհեր»՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզային վարչության ղեկավարները: Երեկ ոստիկանությունում կես օր տեւած կոլեգիայի նիստի ժամանակ  ոստիկանապետն այս երկուսի մասով «ժայթքել է», ինչը մյուս մարզային վարչությունների պետերն ընդունել են «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» մոտիվներով: Ըստ նիստի մասնակիցներից մեկի,  կոլեգիայի նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառայողներ տույժերի են ենթարկվել, որոնց մեջ կան նաեւ վարչության պետեր: Սակայն անուններ ճշտել մեզ չհաջողվեց: Չի բացառվում, որ  Շիրակի ոստիկանապետ Բաբակեխյանին ուղղված նախատինքը վերաբերում է  Գյումրիում Ղուկասյանների վերջին «հերոսություններին» եւ ընդհանրապես: