Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի

Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ: Իսկ ԳՄ օրակարգը «ձեւավորվելու է  տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրին մեր աղբյուրները:



Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել` ամբախ-զամբախ խոսելով: Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ: Ասում են՝ Սերժ Սարգսյանն արձակուրդում գտնվելու օրերին ոչ մի վայրկյան ձեռքից ցած չի դրել այփադը եւ անձամբ է հետեւել «աստղային պատերազմներին»` անգամ սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել: