ՍԴ-ի սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել. Հրանտ Բագրատյան

ՍԴ-ի սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



 



«Մամուլից իմացա, որ ՍԴ-ն կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես՝ կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։



 



2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ, իմ համոզմամբ, այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։



 



Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել»,- գրել է Հրանտ Բագրատյանը: