ՍԴ-ի որոշումից գրեթե ոչինչ չի փոխվում.Արման Ավետիսյան

ՍԴ-ի որոշումից գրեթե ոչինչ չի փոխվում.Արման Ավետիսյան

Սահմանադրական դատարանն իրեն դիմած խորհրդարանական չորս ուժերի` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կասեցման միջնորդությունը երեկ քննարկեց աշխատակարգային նիստում եւ որոշում կայացրեց, որով կասեցրել է «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը մինչեւ դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: «Իրականում սա կարեւոր չենք համարում, որովհետեւ դրանից գրեթե ոչինչ չի փոխվում, սա զուտ ընթացակարգային որոշում է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը: Առաջիկա անելիքների մասին նախաձեռնության անդամները կտեղեկացնեն այսօր հրավիրած ասուլիսում՝ ժամը 12-ին, «Գոլդեն Թուլիփ»-ում: Օրենքի` Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ՍԴ-ն կքննարկի մարտի 28-ի նիստում: